Advertisement
Share

State bar announces probe of L.A. lawyers Geragos, Kabateck over Armenian genocide settlement

Attorney Mark Geragos, center, pointing up amid a crowd of people
Attorney Mark Geragos points at the Deutsche Bank office in downtown L.A. during a 2006 news conference where the influential criminal defense specialist announced a class-action lawsuit against two German banks.
(Stefano Paltera / Associated Press)

The State Bar of California announced Tuesday that two prominent Los Angeles attorneys are under investigation for their conduct in a landmark, multimillion-dollar settlement for Armenian genocide victims.

The public disclosure that lawyers Mark Geragos and Brian Kabateck are under scrutiny came six months after a Times investigation revealed how the historic legal case devolved into corruption, diverted funds and disillusionment for ethnic Armenians around the world hoping for compensation.

The announcement by the state bar was highly unusual on two fronts: The agency’s investigations of lawyers are normally conducted in secret. And it has a reputation for shying away from probes of powerful attorneys, most clearly illustrated by its decades-long failure to rein in Tom Girardi, the now-disgraced megalawyer.

Advertisement

Ruben Duran, chair of the state bar’s governing board, opted to waive confidentiality under a little-invoked statute that allows officials to publicize an ongoing inquiry when it advances the agency’s stated mission — protection of the public.

“Confidence in our ability to do so has unfortunately been shaken in recent times by the Girardi matter and what it represents,” Duran said in a statement. “Restoring and maintaining the public’s trust in the disciplinary apparatus of this agency is imperative.”

Geragos and Kabateck did not respond to messages seeking comment.

In the mid-2000s, attorneys won a pair of legal settlements for $37.5 million in the names of Armenian genocide victims. But families who stepped forward to collect on behalf of ancestors in one settlement had their claims rejected at an astonishing rate of 92%.

Both men are influential figures in the L.A. legal community and beyond. Geragos, a criminal defense specialist, has represented celebrities including Michael Jackson, Winona Ryder and Chris Brown and was for years a CNN legal pundit.

Kabateck, a civil litigator, has served as president of the L.A. County Bar Assn. and chair of Loyola Law School’s governing board. Judges have tapped him repeatedly to be lead counsel in high-profile class-action cases, and he is representing thousands of L.A. ratepayers in a $67-million class-action settlement over inflated bills from the Department of Water and Power.

Duran appeared to reference the two lawyers’ standing in his statement, saying, “The status of attorneys, or the size of their practice, cannot and will not impact our decisions to investigate misconduct.”

The scope of the investigation was not detailed in the bar’s news release. If the agency charges a lawyer, they face penalties that include suspension from the practice of law and the loss of their license entirely. The state bar emphasized that both attorneys are presumed innocent while under investigation.

In his statement, Duran thanked The Times for its reporting on the case. The Times story in March focused on a 2005 settlement with a French insurance company that had been accused of cheating Armenians out of life insurance payouts.

The $17.5-million settlement with the Paris-based insurer was supposed to go to descendants of the genocide and to Armenian charities selected by a newly created French nonprofit. But The Times detailed troubling irregularities. The French nonprofit was never established; Christian churches said they never received the hundreds of thousands of dollars they were supposed to get; some of the money was sent to the pet charities of Geragos, Kabateck and others involved in the case, including their alma mater, Loyola Law School; and hundreds of thousands of dollars were directed to sham claimants.

Less than 8% of claims submitted by Armenians around the world were approved, despite what in many cases was overwhelming evidence that the applicants were rightful heirs.

Complaints to the state bar and other law enforcement agencies about Geragos, Kabateck and other lawyers began in 2010 and continued for about a decade. Over the years, the state bar filed disciplinary charges against three lesser-known attorneys, and eventually disciplined one, but it took no action against Geragos and Kabateck.

Նրանց սվինահարել են իրենց տներում։ Խեղդել են Սև ծովում։ Կրակել են։ Տանջել են ամբոխի առջև։ Բռնի կրոնափոխ են արել։ Բռնի պոռնկության են մղել։ Ողջ-ողջ այրել են։ Թունավորել են։ Քշել են անապատ՝ ծարավից մեռնելու։ Նրանց մարմինները նետել են փոսերը, հրկիզել, շներն են կերել ու անգղներն են կտցահարել։ Ըստ բազում նախահաշվարկների մեկ միլլիոն հայեր են զոհվել օսմանյան կայսրությունում 1915-ից 1920 թվերին․ դարի առաջին ցեղասպանություններից մեկը, ինչը բնորոշվելու էր որպես մասսայական սպանություններ։Աշխարհի մեծամասնության կողմից անտեսված, թուրքական կառավարության կողմից ժխտված հայոց կոտորածը սերունդների համար համարվում է «կատարյալ ցեղասպանություն», որի զոհերը մոռացված են, իսկ ոճրագործը՝ անպատիժ։ Այնուհետև 2000-ականների կեսերին Հայաստանից դուրս ամենամեծ հայկական համայնքի տուն համարվող Լոս Անջելեսում դատական գործերը ինչ-որ չափով արդարություն են իրականացրել, ինչը երկար ժամանակ մերժվում էր։ Երեք ամերիկահայ փաստաբաններ դատական գործ են հարուցել ցեղասպանության զոհերի կյանքի ապահովագրության գումարները ստանալու համար, և ի պատասխան իրենց կոլեկտիվ հայցի ստացած ամբողջ գումարը կազմել է $37․5 միլիոն։ Վերջապես ամերիկյան դատարանում ցեղասպանությունը դիտվել է որպես փաստ։ Սակայն հետագա տասնամյակի ընթացքում այդքան շատ սպասված փոխհատուցումը վերասերվել է մի կաշառակեր գործընթացի, երբ կատարվում էր ֆոնդերի վերաբաշխում և զանցանք, ինչը նույնիսկ գործի մեջ ընդգրկված փաստաբանները բնորոշել են որպես խարդախություն։ Թայմսի (TheTimes) հետաքննությունը բացահայտել է գործի նոր բացված արձանագրություններ, դատական այլ փաստաթղթեր, պաշտոնական արձանագրություններ և հարցազրույցներ։ Ֆրանսիական ապահովագրական ընկերության հետ ունեցած դատական համաձայնության հետևանքով ստացած ավելի քան 1․1 միլիոն դոլարը տարբեր ժամանակահատվածներում ուղղորդվել է կեղծ հայցվորներին և Բևերլի Հիլզի մի փաստաբանի հսկողության տակ եղած բանկային հաշիվներին, ով, ըստ դատական փաստաթղթերի և ֆինանսական արձանագրությունների, գործում ոչ մի պաշտոնական դեր չի ունեցել։ Ֆրանսիական հիմնադրամը, որը պետք է դատական համաձայնության ֆոնդերը բաշխեր բարեգործական կազմակերպություններին, երբեք էլ չի ստղծվել, իսկ այդ գումարից 1 միլիոն դոլարը հայտնվել է Լոյոլա իրավաբանական համալսարանում, որը, ըստ համալսարանի տված հաշվետվության, գործով զբաղվող երկու փաստաբանների մայր բուհն է։ Բացի այդ, քրիստոնյա եկեղեցիները, որոնք պետք է դատական համաձայնության ֆոնդերից ստանային հարյուր հազարավոր դոլարներ, Թայմսին (The Times) ասել են, որ իրենք չեն ստացել այդ գումարը։ Ինչպես երևում է դատական արձանագրություններից, հայերը, ովքեր հայց են ներկայացրել ստանալու նախնիների՝ դատական համաձայնությամբ հատկացված ֆրանսիական ապահովագրական ընկերության գումարները, մրժվել են ապշեցուցիչ 92 տոկոսով։ Հայցվորները մերժվել են չնայած այն բանին, որ ներկայացրել էին համոզիչ փաստեր, ինչպիսիք են դարավոր վաղեմություն ունեցող ապահովագրության արձանագրությունները, ծննդյան վկայականները, նավի մանիֆեստները, ձեռքով գծված տոհմածառերը և ժառանգություն ստացած Աստվածաշնչի օրինակները։ «Մեզ համար դա արյունոտ դրամ էր – ցեզասպանության զոհերի արյունը», - ասել է Սամուել Շնորհոկյանը՝ թոշակի անցած ֆրանսիացի բիզնեսմենը, ով եղել է դատարանի կողմից հաստատված կարգավորող հանձնախմբի անդամ և տարիներ շարունակ փորձել է համոզել ՀԴԲ-ին (FBI) և այլ գործակալություններին հետաքննություն սկսել ։ «Մենք երբեք չենք մտածել, որ կլինի ֆոնդերի ապօրինի յուրացում։» Ապահովագրական խնդիրների կարգավորման հարցը սկիզբ է առել Գլենդելից Վարդգես Եղիայան անունով մի փաստաբանի քնելուց առաջ արված ընթերցումներից։ 1986 թվականն էր։ Շատ ամերիկահայեր մտահոգված էին եղեռնի հիշատակը վառ պահելով։ Ամերիկացիներից քչերն էին լսել ջարդերի մասին, իսկ այդ ժամանակվա նախագահ Ռեյգանը հրաժարվում էր նույնիսկ սատարել հիշատակության օրվան՝ վախենալով զայրացնել սառը պատերազմի դաշնակիցներին Թուրքիայում։ Եղիայանը՝ ցեղասպանությունը վերապրած մարդու որդին, մի գիշեր զննում էր օսմանյան կայսրությունում ԱՄՆ նախկին դեսպանի հուշերը, երբ պատահաբար հանդիպում է զոհերի կյանքի ապահովագրությանը վերաբերվող մի հատվածի։ Դեսպան Հենրի Մորգենթաու Ավագը գրել է, որ ջարդի կեսերին Թուրքիայի ներքին գործերի նախարարը պահանջել է Ամերիկյան կյանքի ապահովագրական ընկերության կողմից ապահովագրված հայերի ցուցակը՝ ասելով․ «Իրականում նրանք բոլորն էլ մեռած են․․․ Այժմ կառավարությունն է շահառուն»։ Ինչպես ինքն է հիշում իր հետագա ելույթներում ու հարցազրույցներում, Գլենդելի իր տանը Եղիայանը վեր է թռչում՝ բացականչելով․ «Ցուցակ կա։ Մենք պետք է գտնենք այդ ցուցակը։» Հետագա 13 տարիների մեծ մասը նա անցկացնում է ապահովագրության վկայականներն ուսումնասիրելով։ Նա հայտարարություններ է տեղադրում հայկական թերթերում՝ ասելով թե փնտրվում են ընտանիքներ, ովքեր ունեն իրենց նախնիների ապահովագրության փաստաթղթերը, մանրակրկիտ ուսումնասիրում է Վաշինգտոնի, Ժնևի, Հալեպի, Սիրիայի և այլ վայրերի արխիվները։ Նա գտնում է 1919 թվականի մի նամակ, որում Նյու Յորք Լայֆ (New York Life) ապահովագրական ընկերության փաստաբանը մասսայաբար սպանված հայ հաճախորդների պոտենցիալ գումարը գնահատում է 7 միլիոն դոլար, ինչը հավասար է այսօրվա ավելի քան 100 միլիոն դոլարին։ Եղիայանը կարծում էր, որ ապահովագրական ընկերությունը չի վճարել զոհերի ժառանգներին։ Նա հասկանում էր, որ այդ ապահովագրական գումարը հետադարձ ուժով ստանալը ոչ միայն փոխհատուցում կլինի այդ ընտանիքներին, այլ նաև անվիճելիորեն կհաստատի ցեղասպանությունը ։ Այդ տարիներին նա արդարություն էր որոնում մենակ և քիչ բյուջեով։ Ինչ որ ժամանակ Եղիայանը օգտվում է Գլենդելի հանրային գրադարանից 594 էջ միկրոֆիշային արձանագրություններ տպելու համար՝ մետաղադրամ առ մետաղադրամ մտցնելով մեքենայի մեջ։ Նրա՝ առանց այդ էլ համեստ իրավաբանական բիզնեսը տուժում էր։ Նա հետ է ընկնում իր հարկերը վճարելուց և դիմում է սնանկության։ Ի վերջո, 1999-ին Եղիայանը բավարար ապացույցներ էր հավաքել Նյու Յորք Լայֆի (New York Life) դեմ դատական հայց ներկայացնելու համար: Երեք տարի հետո նա դատի է տալիս ֆրանսիական ապահովագրական հսկա AXA-ին։ Եղիայանը գիտեր, որ գլոբալ կորպորացիաների լավ վճարվող փաստաբանների բանակին դիմակայելու համար իր սեփական իրավաբանական զենքի կարիքը կունենար։ Այդ ժամանակ Մարկ Գերագոսը ծագող աստղ էր Լոս Անջելեսի իրավաբանության մեջ։ Նա հիմնականում զբաղվում էր քրեական գործերի պաշտպանությամբ քաղաքի կենտրոնում գտնվող իրենց ընտանեկան իրավաբանական ընկերությունում և գրավել էր ազգային մամուլի ուշադրությունը՝ պաշտպանելով Քլինթոնների ընտանիքի համախոհ Սյուզան ՄքԴյուգալին Ուայթուոթերի (Whitewater) հետաքննության ժամանակ։ Հետագա տարիների ընթացքում նա հավաքել էր հաճախորդներ, ովքեր իրեն պահում էին ուշադրության կենտրոնում, ներառյալ Ուանոնա Ռայդերը, Մայքլ Ջեքսոնը և մարդասպան Սկոտ Փիթերսոնը։ Եղիայանի հրավերով 2001 թվականին Գերագոսը միանում է ապահովագրական ընկերությունների դատավարությանը։ Թիմում արդեն ընդգրկված էր խմբային հայցերի գործով խոստումնալից փաստաբան Բրայն Կաբատեկը, ով դառնալու էր հայցվորների նշանավոր փաստաբան և Լոս Անջելեսի շրջանի իրավաբանների ասոցիացիայի նախագահ։ Երեք փաստաբանները ամերիկահայեր էին՝ Լոս Անջելեսի ավելի քան 200 հազար հպարտ և ակտիվ էթնիկ խմբի մի մասը, և ցեղասպանության գործերը նրանց ընձեռնում էին համայնքին ծառայելու ու ֆինանսական շահույթ ստանալու գրավիչ համադրություն։ Երբ ապահովագրական ընկերությունները համաձայնվել են վճարել (Նյու Յորք Լայֆը՝ 20 միլիոն դոլար 2004 թվականին, իսկ AXA-ը՝ 17․5 միլիոն դոլար մեկ տարի հետո), ավելի քան 7 միլիոն դոլարը հատկացվել է իրավաբանական վարձատրություններին և դրանց հետ առնչվող ծախսերին, ինչպես երևում է դատական արձանագրություններից։ Դատական երկու համաձայնություններն էլ պարտադրում էին, որ այդ գումարի առյուծի բաժինը տրվեր այն անձանց, ովքեր կկարողանային փաստեր ներկայացնել, որ իրենք ապահովագրված հայերի ժառանգներն են։ Դրանից հետո հայ համայնքին ծառայող բարեգործական կազմակերպությունները կստանային 3 միլիոն դոլար և ժառանգներին բաժանելուց հետո մնացած գումարը։ Նյու Յորք Լայֆի գործը ընթացել է սահուն, որտեղ գործում էր Լոս Անջելեսի նշանավոր հայերից կազմված հանձնախումբ՝ նշանակված պետական ապահովագրության հանձնակատարի կողմից, այդ թվում ներկայիս քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը, ովքեր ստուգում էին դիմումները։ Մարդիկ ներկայացրել են պետական արձանագրություններ և պատմություններ, թե ինչպես են իրենց հարազատները ոչնչացվել և թե ինչպես են վերապրողները վերակառուցել իրենց կյանքը Ֆրեզնոյում, Երևանում – Հայաստան, Մարսելում – Ֆրանսիա, Բեյրութում և այլուր։ Մի ընտանիք ուղարկել էր մի կտոր այն վրանից, որում իր տատիկը քնել էր, երբ նրանց քշել էին անապատ` մեռնելու։ Մեկ ուրիշը ուղարկել էր մի նկար, որում իր նախահայրը կանգնած է Հարպութի իր կարի մեքենաների խանութի առջև օսմանյան կայսրությունում՝ այժմյան Թուրքիայի մի շրջանում։ Ի վերջո, ըստ մի լրատվական թողարկման, հանձնախումբը հաստատել է դիմումների 44%։ Երկրորդ գործի ժամանակ է, որ կարմիր դրոշներ են հայտնվել։ Ըստ փարիզյան AXA ապահովագրական ընկերության հետ ունեցած դատական համաձայնության, մինչև 11 միլիոնը հատկացվում էր ժառանգներին։ Դիմումնագրերի օրինական կամ ոչ օրինական լինելը որոշվում էր երեք նշանավոր ֆրանսիահայերից կազմված հանձնախմբի կողմից՝ հենվելով համաձայնության պայմանների և դատական փաստաթղթեր վրա։ Ինչպես վկայում են ավելի ուշ ղեկավար մարմիններին հանձնված դատական արձանագրությունները և փաստաբանների էլեկտրոնային նամակները, ֆրանսիական հանձնախմբի նշանակումից ամիսներ առաջ Կաբատեկը, Եղիայանը և Գերագոսը Լոս Անջելեսում սահմանել էին դիմումնագրերն հաստատելու գործընթացի կարևոր մասերը ։ Նրանք որպես դատական համաձայնության ադմինիստրատոր՝ հայցերի գործընթացի համակարգող, նշանակում են դատարանի մի նախկին թարգմանչի Գլենդելից, ով օգնել էր Նյու Յորք Լայֆի դատական համաձայնության գործընթացը վարելուն։ Նրանք հրահանգում են նրան աշխատակազմ վարձել և գործունեություն սկսել Լոս Անջելեսի կենտրոնում նույն Ուիլշեր բուլվարի գրասենյակում, որը գործածվել էր Նյու Յորք լայֆի դեպքում։ Այս աշխատակարգի պայմաններում որոշումը, թե ով կստանա գումար, կայացվում էր Փաիզից 6000 մղոն հեռու, ինչը դժվարեցնում էր ֆրանսիական հանձնախմբի կողմից իմաստալից վերահսկողություն ապահովելը ։ «Փաստը, որ մենք Ֆրանսիայում էինք, չգիտեինք, թե նրանք ինչպես են աշխատում և ինչ են անում», - ասել է Շնորհոկյանը՝ հանձնախմբի անդամներից մեկը, թոշակի անցած փարիզեցի գործադիրը։ «Գործնականում դա անհնար էր»,- ասել է հանձնախմբի անդամ Ժան-Չարլզ Զավեն Գաբրիելյանը՝ Մարսելից մի վիրաբույժ։ Հանձնախումբը չի առարկել գործընթացին կամ դատական համաձայնության համակարգողի ընտրությանը․ որովհետև, ինչպես Գաբրիելյանն է բացատրել․ «Ես վստահում էի նրանց»։ 2008 թվականին մյուս փաստաբաններին գրած մի էլեկտրոնային նամակում Կաբատեկը նրանց խորհուրդ է տալիս հատուկ շահ տեսնել այդ վստահությունը պահպանելու մեջ, - «Կրևոր է պահպանել հանձնախմբի բարյացակամությունը․ հետագայում ավելի հեշտ կլինի համոզել նրանց պահպանողական լինել հայցերի՝ իրենց որոշումների մեջ»։ Պարզվել է, որ Լոս Անջելեսում ծավալած գործընթացի արդյունքում դիմորդների մի չնչին մասն է գումար ստացել, և մնացել է կուտակված կանխիկ գումար։ Թայմսը (The Times) խնդրել է Գերագոսին և Կաբատեկին հարցազրույց տալ դատավարության վերաբերյալ․ Եղիայանը մահացացել է 2017 թվականին։ Փաստաբաններից ոչ մեկը չի համաձայնվել խոսել լրագրողների հետ, սակայն յուրաքանչյուրը տվել է գրավոր պատասխան։ Կաբատեկի իրավաբան գործընկերը՝ Շանթ Կառնիկյանը, Թայմսին (The Times) գրած իր նամակում ասել է, որ խարդախության դեպքերը, որոնք երևան են եկել ավելի ուշ, դրամի հետ աշխատելու ժամանակ, այլ անձանց գործողությունների հետևանք են, այդ թվում դատական համաձայնության ադմինիստրատորի և մեկ ուրիշ փաստաբանի։ Պատասխանելով էլեկտրոնային նամակին վերաբերվող հարցին, որում խոսվում էր հանձնախմբի «պահպանողական» լինելու անհրաժեշտության մասին, Կառնիկյանը ասել է, թե փաստաբանները ուզում էին երաշխիք ունենալ, որ հայցերը «պարզապես անվերապահորեն չէին կնքվի» հաստատման համար։ «Խմբային հայցի փաստաբանը մտահոգված էր, որ չհիմնավորված (և հնարավոր է՝ կեղծ) հայցերը շռայլորեն հաստատվում էին և այսպիսով նվազեցնում էին օրինական, հիմնավորված հայցերին հասանելիք գումարը»,- գրել է Կառնիկյանը։ Որոշ խմբային հայցերի դատավարությունները պարզ են։ Փաստաբանները խոշոր գումար են շահում ընկերության կամ կազմակերպության կողմից տուժած մի խմբի համար։ Սպառողները փոստով ծանուցում են ստանում, որ իրենց վճարում է հասնում։ Նրանք ստորագրում են փաստաթուղթը և ստանում չեկը։ Ավելի բարդ էր որոշել, թե ով է դրամ ստանալու ցեղասպանության գործերից ։ Ջարդից փախած հայերը հաճախ լքել են ամեն ինչ, այդ թվում ապահովագրական փաստաթղթերը։ Ընտանիքները սփռվել են աշխարհամասերով մեկ, նրանց անունները փոխվել են ներգաղթային իշխանավորների կողմից կամ իրենց նոր տան այբուբենի հմաձայն։ Պատմությունները փոխանցվել են սերունդներին, բայց ամեն մի անցնող սերնդի հետ պակասել է անմիջական ինֆորմացիա ունեցող մարդկանց թիվը։ Ակնհայտորեն ընդունելով արտասովոր հանգամանքները՝ AXA-ի դատական համաձայնությունը ցածր ստանդարտ էր սահմանել հայցերի հաստատման համար։ Թեև վերջնական որոշումը պատկանում էր հանձնախմբին, պայմանների մեջ ասվում էր, եթե դիմողը մի փոքր ապացույց է ներկայացնում, ինչպես օրինակ՝ երդման տակ տրված հայտարարություն, որում շարադրվում է, թե ինչպես է ինքը հանդիսանում նշված ապահովագրված անձի օրինական ժառանգորդը, ինքնին կարող է բավարար ապացույց համարվել վճարման համար։ Բայց ֆրանսիական հանձնախմբի անդամները 2008 թվականի մարտին կարճ այցով եկել են Լոս Անջելես՝ ճեպազրույց ունենալու հայցերի գործընթացի վերաբերյալ, որը իրենք իբր վերահսկում էին։ Նրանք նշել են, որ իրենց ասել են, թե արդեն շատ ավելի խիստ չափանիշներ են կիրառվում նախնական որոշման համար։ Դիմողները պետք է ճշգրտորեն անվանեին բնակվելու քաղաքը այնպես, ինչպես իրենց վաղուց մեռած հարազատները գրել էին ապահովագրության արձանագրություններում, որպեսզի հայցը հաստատվեր։ Եթե քաղաքը սխալ էր նշվում, նրանց դիմումը մերժվում էր՝ հաշվի չառնելով մյուս ներկայացված փաստերը։ Շնորհոկյանը՝ ֆրանսիական հանձնախմբի անդամը, ասել է, որ փաստաբանները իրեն և իր գործընկերներին ասել են, թե նույն ստանդարտն է կիրառվել Նյու Յորք Լայֆի գնահատումների ժամանակ։ Դա ճիշտ չէր՝ ըստ Նյու Յորք Լայֆի հայցերի հանձնախմբի անդամների։ Հարցազրույցների ժամանակ նրանք ասել են, որ գնահատողները ամբողջական մոտեցում են ցուցաբերել՝ հիմնվելով ներկայացրած արձանագրությունների վրա, և չեն ապաորակավորել դիմողներին զուտ այն պատճառով, որ բնակության քաղաքը սխալ են ճանաչել։ Պատասխանելով բնակության քաղաքի մասին հարցին՝ Կաբատեկի իրավաբան գործընկերը՝ Կառնիկյանը ասել է․ «Ոչ մի այսպիսի չափանիշ չի դրվել և չէր էլ կարող դրվել խմբային հայցի փաստաբանի կողմից»։ Թվում է, թե նոր չափանիշը խորը ազդեցություն է ունեցել․ դատական արձանագրություններում եղած հաշվետվությունները ցույց են տալիս, որ AXA-ի հայցերի 8%-ից էլ պակասն են հաստատվել վճարման համար, ինչը միլիոնավոր դոլարներ է թողել դատական համաձայնության հաշիվներում, որը, ըստ համաձայնության ձևակերպման, պետք է օգտագործվեր բարեգործական նպատակներով։ Վերջին ամիսներին Թայմսի (The Times) ուսումնասիրած արխիվային փաստաթղթերի համաձայն բնակության քաղաքի հիման վրա մերժվածների մեջ կային այնպիսի մարդիկ, ովքեր, ըստ երևույթի, ներկայացրել էին անհամար ապացույցներ, որ իրենք օրինական ժառանգներ են։ Մերժվածներից ոմանք ուղարկել էին իրենց նախնիների ապահովագրական վկայականների պատճեները - հնարավոր ամենաուժեղ ապացույցը, որ իրենց հայցերը վավեր են։ Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ գնահատողները մերժել էին դիմումները՝ առանց վերանայելու ապացույցը, գրելով «քաղաքները չեն համընկնում»։ Նույնիսկ եթե գնահատողները ժամանակ էին ծախսում փաստաթղթերը նայելու վրա, բնակության քաղաքի գործոնը գերակշռում էր մյուս ապացույցներին։ Սիլվիա Բերգինը՝ բրիտանացի մի թոշակառու, հայց էր ներկայացրել իր պապիկի ապահովագրության համար՝ կցելով ծննդյան վկայականների, ապահովագրության արձանագրությունների և անձնագրերի պատճենները։ Լոս Անջելեսի գնահատողները գտել են, որ Բերգինի դիմումը համոզիչ է՝ գործի մեջ գրելով «ակնհայտ է», որ նա ապահովագրված անձի թոռնուհին է։ «Սակայն ապահովագրված անձի բնակավայրը ․․․ և հայցի մեջ նշված բնակավայրը (Ռոդոստո, Թուրքիա) չեն համապատասխանում»,- գրել է գնահատողը։ Նրա հայցը մերժվել է։ Երբ Թայմսը (The Times) Բերգինին ասել է գնահատման մասին, նա չի համաձայնվել, որ բնակության քաղաքը սխալ է գրել՝ նշելով, որ 1970-ականներին ինքը և իր ծնողները այցելել են իր տատիկի ու պապիկի նախկին տունը Ռոդոստոյում։ «Զզվելի է»,- ասել Բերգինը,- «Նրանք հայեր են, ովքեր ենթադրաբար հանդես են գալիս հայերի անունից, սակայն ճիշտ չեն վարվում»։ Դատական համաձայնության ադմինիստրատոր Փարսեղ Քարթալյանը հրաժարվել է պատասխանել հարցերին՝ ասելով թե ուղեղի վիրահատության և այլ առողջական խնդիրների պատճառով հիշողության կորուստ ունի։ Երբ գնահատման գործընթացը մոտենում էր ավարտին 2009 թվականին, Լոս Անջելեսի գրասենյակը հայցերի մոտավորապես մեկ քառորդը ուղարկում է ֆրանսիական հանձնախմբին վերանայելու համար։ Դատական համաձայնության ձևակերպման մեջ հանձնախմբի անդամներին էր վերապահվում հայցերը հաստատելու կամ մերժելու իրավունքը, սակայն մինչև այդ պահը նրանք գրեթե ոչ մի դեր չէին ունեցել դիմումները գնահատելու գործում։ Երբ հանձնախմբի անդամները կարդում են Լոս Անջելեսից ստացած գործերի նմուշները, նրանք եզրակացնում են, որ մերժման համար նշված շատ գործեր պետք է հաստատվեն։ Երբ նրանք փորձում են ուղղել իրենց կարծիքով սխալը, Գերագոսը միջամտում է և Ֆրանսիական հանձնախմբի անդամներին նախազգուշացնում նամակով, որ իրենք կարող են դատվել։ Նա գրել է․ «Մենք առաջարկում ենք, որ դատական համաձայնության հանձնախումբը անմիջապես վերանայի հայցերի ենթադրյալ հաստատումը»։ Հանձնաժողովը հրաժարվում է վիճարկել։ 2010 թվականի սկզբին AXA-ի գործին առնչվող որոշման նամակները սկսեցին գնալ աշխարհասփյուռ հայերին։ Մեծ մասը տանում էր վատ լուր․ 13 հազար 856 դիմումներից 12 հազար 795- ը մերժվել էին։ Աղմուկը սրընթաց էր։ «Ո՞վ է ստացել իմ պապիկի ապահովագրության գումարը իմ փոխարեն, եթե ես ուղարկել էի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ցույց էին տալիս, որ ես եմ ապահովագրված անձի ժառանգը», - վրդովված դիմողը գրել էր փաստաբաններին՝ ԱՄՆ շրջանային դատավոր Քրիստինա Սնայդերին ներկայացված բազմաթիվ բողոք-նամակներից մեկում։ Մեկ ուրիշ մերժված դիմող գրել էր, որ ուղարկել է 23 արձանագրություն ապացուցելու համար, որ ինքը ժառանգ է, և հույս ուներ այդ գումարով սիրտը վիրահատել։ «Իմ հայրական տատիկն ու պապիկը գլխատվել են հորս ներկայությամբ», -գրում էր նա, - «Անկեղծորեն, ես շատ հիասթափված եմ»։ Շատերը բողոքում էին, որ իրենց մերժել են, միչդեռ մոտ հարազատները չեկեր են ստացել։ Մի դեպքում, ըստ մեկ ուրիշ նամակի, երկվորյակ քույրերը և նրանց եղբայրը Հայաստանից գրեթե նույնական դիմումներ են ուղարկել նույն օրը, նույն փոստից։ Միայն մի քրոջն են հաստատել։ «Մեր քույրը չի ցանկանում իր գումարը կիսել մեզ հետ։ Նա կարծում է, որ դա իր խնդիրը չէ, այլ՝ ձեր», - գրել է տղամարդը։ Վեց զարմիկներ, ովքեր փորձել են ստանալ իրենց պապիկի ապահովագրության գումարը, ասել են, որ ունեցել են նույնանման ապացույց, սակայն միայն երեքն են ստացել չեկեր։ Կիպրոսի զարմիկը բորբոքված էր․ «Կ՞ա արդյոք որևէ հնարավոր իրավական բացատրություն․․․ քանի որ մենք բոլորս շփոթված ենք»։ Հայաստանի արդարադատության նախարարությունը, որը օգնել էր քաղաքացիներին պատրաստել իրենց դիմումները, 2010 թվականի հունիսին նույնպես գրում է Լոս Անջելեսի դատավորին ՝ ասելով պաշտոնյաները «խիստ դժգոհ են» և հայցում են դատական միջամտություն։ «Այլապես պարզ չէ, թե որն էր այս գործընթացի նպատակը», - գրել են նախարարությունից։ Բրանդ բուլվարի իր գրասենյակում Եղիայանը, ով երազել էր դատավարության մասին, գնալով անհանգստանում էր։ Զանգերը, էլեկտրոնային նամակները, նամակները հեղեղում էին նրան։ Խիստ զայրացած հայերը դատապարտում էին նրան և մյուս փաստաբաններին՝ ասելով, թե՝ «թուրքերից ավելի վատն են», - գրել է նա Կաբատեկին և Գերագոսին էլեկտրոնային փոստով ։ Հերոսական գործը, որը իր կյանքի առաքելությունն էր, ձախողվում էր։ Եղիայանը իր հիասթափությունը թափում է մյուս փաստաբանների վրա։ Նա հրատապ միջնորդություն է ներկայացնում՝ խնդրելով դատավորին դատական համաձայնության առնչությամբ անկախ աուդիտի հրաման տալ՝ պնդելով թե Գերագոսն ու Կաբատեկը շռայլորեն ծախսել էին առաջին կարգի ճամորդության վրա, իսկ ժառնագների գումարը համարում էին «չնչին կանխիկ գումար»։ Մեղադրանքը կարծես թե զայրացնում է Գերագոսին, ով էլեկտրոնային նամակով խարազանում է Եղիայանին․ «Քո այս զրպարտողական և գիտակցաբար կեղծ հայտարարություններն անելու շարժառիթը բխում է սոսկ քո հուսահատ ֆինանսական վիճակից»։ Իրենց բավականին երկար գրավոր ներկայացման մեջ Գերագոսը և Կաբատեկը դատավորին ասել են, թե Եղիայանը «ապացույցի նշույլ անգամ չունի» և, դրանից անկախ, դատական համաձայնությունը թույլ չի տալիս հայցերի վերաբերյալ որոշումները վերանայել։ Նրանք վստահեցրել են դատավորին, որ իրենց համար դա «ավելին է, քան խմբային հայցը»։ «Դա մի սուրբ խնդիր է, որ Բրայն Կաբատեկը և Մարկ Գերագոսը պատիվ ունեն դատական կարգով հետապնդելու հայ ժողովրդի անունից», - գրել են նրանք։ Դատավոր Սնայդերը մերժել է անկախ աուդիտի խնդրանքը։ Նա հրաժարվել է պատասխանել դատավարության վերաբերյալ հարցերին՝ դատական կատարածուի միջոցով ասելով, թե դատական վարքագծի կանոնները արգելում են իրեն մեկնաբանություններ անել։ 2011 թվականի փետրվարին ֆրանսիական հանձնախումբը էլեկտրոնային նամակ է ստանում Լոս Անջելեսից, ինչը նրանց սահմռկեցնում է։ Կաբատեկն ու Գերագոսը ցանկանում էին լուծարել դատական համաձայնության հանձնախումբը և ոչնչացնել աշխարհի բոլոր կողմերից եկած հայցերը՝ նյութերի մի մասը նկարագրելով որպես «բոլոր հնարավոր թղթերը և ոչ պատմական փաստաթղթերը»։ Նյու Յորք Լայֆի հետ դատական համաձայնության նույն նյութերը այնքան արժեքավոր էին համարվել (ինչպես փաստաբաններն էին բնութագրում՝ «պատմական տվյալների հարուստ հավաքածու, որն արձանագրում է հայոց ցեղասպանությունը»), որ փակի տակ էին պահվում Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոա հիմնադրամում հետագա գիտական ուսումնասիրությունների համար։ Մշակութային արժեքից վեր, արձանագրությունները կարևոր էին հանձնախմբի համար հետագա սխալներից խուսափելու նպատակով։ Թեև հայցերի գրասենյակը այդ ժամանակ արդեն փակվել էր, հանձնախումբը շարունակում էր ուսումնասիրել բողոքները և խնդրել էր վերանայել արձանագրությունները, որոնք ցույց էին տալիս, թե որ դիմողներն են վճարվել և որոնք՝ ոչ։ Վրդովված հանձնաժողովը հրաժարվել է ստորագրել արձանագրությունները աղալու վերաբերյալ թուղթը։ Դրա փոխարեն հանձնախմբի անդամներն խոստացել են մեկնել Լոս Անջելես հետաքննության նպատակով։ Կաբատեկի պատասխանը էլ ավելի է անհանգստացրել նրանց։ Նա էլեկտրոնային նամակով գրել էր, թե ինքը խիստ զբաղված է հանդիպման համար և որ Գերագոսն է ստանձնել գործը՝ գրելով․ «Իմ գործը փակված է»։ «Խորտակվող նավից փախչող առնետ», - նշել էր Եղիայանը ֆրանսիական հանձնախմբին ուղղված մի էլեկտրոնային նամակում, որը հետագայում հանձնվել է իշխանություններին։ Կաբատեկի իրավաբան գործընկեր Կառնիկյանը ոչ մի բացատրություն չի տվել ֆրանսիական հանձնախմբին ուղարկած էլեկտրոնային նամակի վերաբերյալ, որում խոսվում էր փաստաթղթերը ոչնչացնելու մասին։ Փաստաթղթերը ոչնչացնելու թույլտվության համար դատավորին ներկայացրած հերթական միջնորդությունը եղել է «թյուրիմացության հետևանք», հավանաբար երիտասարդ փաստաբանների կողմից, ովքեր պատրաստել էին հակիրճ շարադրանքը,- ասել է Կառնիկյանը։ Նա պնդել է, որ փաստաթուղթը « հետ է վերցվել ժամերի ընթացքում»։ Դատական գործերի մատյանի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն երբեք ետ չի վերցվել և հետագայում քննարկվել է դատական նիստերի ժամանակ ու տարիներ շարունակ վկայակոչվել է այլ դատական փաստաթղթերում ։ Տագնապած դատական համաձայնության գործընթացը փակելու և փաստաթղթերից ազատվելու փորձից, ֆրանսիական հանձնախումբը ողղակիորեն դիմել է դատավորին՝ նամակով խնդրելով, որ փաստաթղթերը «ապահով պահվեն» մինչև հանձնախմբի անդամները կկարողանան գալ Հարավային Կալիֆորնիա։ 2011 թվականի ապրիլի նիստում հանձնախումբը իր բողոքը անձամբ է ներկայացրել դատավորին։ Դատավոր Սնայդերը համաձայնվել է, որ հանձնախումբը պետք է հնարավորություն ունենա վերանայելու արձանագրությունները։ Կարճ ժամանակ հետո բացահայտվել են լուրջ խախատումներ։ AXA-ի ֆոնդից փոխհատուցում ստանալու համար հաստատված հարյուրավոր հայերից առանձնանում էր Զավեն Հալեբլյան անունով մի սիրիացի։ Նրան շնորհվել էր 574 հազար 425 դոլար՝ ավելին, քան որևէ այլ անձնավորության, ըստ հետագայում ղեկավարությանը հանձնված դատական համաձայնության տվյալների բազայի, դատական արձանագրությունների ու Կալիֆորնիայի նահանգային բարին ներկայացված փաստաթղթերի։ Սակայն ինչպես ֆրանսիական հանձնախումբը շուտով պարզել է Հալեբլյանը երբեք չէր լսել AXA-ի համաձայնության մասին, ոչ էլ, առավել ևս, դիմում ներկայացրել դրա համար։ Փաստաթղթերը և բանկային արձանագրությունները ձեռքի տակ ունենալով՝ ֆրանսիական հանձնախումբը և Եղիայանը սկսում են աշխատել միասին բացահայտելու համար, թե AXA-ի դատական համաձայնության գումարները ուր են գնացել։ Երկարատև որոնումներից հետո Գլենդելի փաստաբանը գտնում է Հալեբլյանին Հալեպում և կազմակերպում է երդման տակ նրա տված հարցաքննությունը ԱՄՆ-ում, որի ժամանակ նա խիստ զարմանում է, թե իր անունով չեկեր են գրվել։ Նա ասել է, թե երբեք չի լսել ենթադրյալ նախնիների՝ Ֆունդուկլյան ընտանիքի անդամների մասին, ինչպես իր մասին նշված է դատական համաձայնության տվյալների բազայում։ Եղիայանի և ֆրանսիական հանձնախմբի ուսումնասիրած մեկ ուրիշ ոլորտ էր բանկային գաղտնի մի հաշիվը։ Կաբատեկն ու Գերագոսը ֆրանսիական հանձնախմբին, հետագայում՝ նաև դատավորին, ներկայացրել էին Փասիֆիք Ուեստերն բանկի (Pacific Western Bank) քաղվածքը, որը ցույց էր տալիս, որ հայցերը վճարելու և վարչական ծախսերի համար հատկացված սկզբնական 11 միլիոն դոլարի մնացորդը կազմում էր ընդամենը 346 հազար 50 դոլար և 63 սենթ։ Բայց երբ ֆրանսիական հանձնախումբը հասել է դատական համաձայնության ֆինանսական արձանագրություններին, Գերագոսն ու Կաբատեկը դատավորին հայտնել են Քոմերիկա բանկում եղած (Comerica Bank) մի երկրորդ հաշվի մասին, որում կար ևս 2․5 միլիոն դոլար։ Փաստաբաններն ասել են, որ իրենք նույնպես տեղյակ չեն եղել դրա գոյության մասին և մատնացույց են արել Քարթալյանին՝ դատական համաձայնության ադմինիստրատորին։ Իր անունից ներկայացրած հայտարարության մեջ Քարթալյանն ասում էր, որ ինքը գումարը տեղափոխել է ավելի բարձր տոկոսադրույք ապահովելու նպատակով և փաստաբաններին չի տեղեկացրել։ Հետագա հետաքննությունը բացահայտել է ավելի շատ կասկածելի շահառուներ, ում շնորհվել էր հարյուր հազարավոր դոլարներ։ Ըստ դատարանի և ֆինանսական արձանագրությունների հինգ չեկ ավելի քան 400 հազար դոլար ընդհանուր գումարով գրվել էր Աշոտ Մխիթարյանի անունով, ով իբրև թե Բաղդադում ապրող մի հայ քրիստոնյա էր։ Եղիայանը և իր աշխատակիցները կապնվել էին Հայաստանի և Իրաքի կառավարությունների հետ, սակայն երկուսն էլ չեն կարողացել հաստատել նրա գոյությունը, իսկ հայցերի տվյալների բազայում նշված հասեցեով ուղարկված անձնավորությունը գտել էր Սուննի մուսուլմանական թաղամաս, որտեղ ոչ ոք չէր լսել Մխիթարյանի մասին, ինչպես վկայում են դատական արձանագրությունները, նիստի սղագրությունները և իշխանություններին ներկայացրած հետազոտությունը։ Բանկի արձանագրությունները ցույց են տվել, որ Մխիթարյանի անունով որոշ չեկեր վերածվել են դրամարկղային չեկերի հարավային Կալիֆորնիայում։ Բացի այդ դատկան համաձայնության ադմինիստրատոր Քարթալյանը ավելի քան 300 հազար դոլարի չեկեր գրել էր իր հարազատներին՝ ներառյալ իր կնոջն ու զոքանչին։ Երբ հանձնախումբն ու Եղիայանը փորձել են ստուգել Քարթալյանի հարազատների համար հիմնավորում ընդունված արձանագրությունները, որպեսզի հաստատեն, որ նրանք իրավունք ունեին վճարվելու, այդ փաստաթղթերը բացակայում էին։ Բացակայում էին նաև սիրիացիների, իրաքցիների և բազմաթիվ այլոց փաստաթղթերը, ում ուղարկվել էին մեծ գումարի չեկեր։ Ըստ դատարան ներկայացրած վերլուծության տվյալների, բացակա փաստաթղթերը ներկայացնում էին 2 միլիոն դոլարի հատկացումներ։ Փաստաթղթերը երբեք չեն գտնվել։ Ինչպես վկայում է երդման տակ արված հարցաքննության սղագրությունը, այն հարցին, թե արդյոք ինքը բացատրություն ունի բացակա փաստաթղթերի համար, Քարթալյանը պատասխանել է՝ «Չունեմ»։ Նրան չեն հարցրել իր հարազատների՝ վճարման իրավունքի մասին։ Լոյոլա իրավաբանական համալսարանի գրադարանի ավելի քան 50 արկղերի մեջ պահվող AXA-ի արխիվային փաստաքթղթերի վերջերս կատարած ուսումնասիրության արդյունքում Թայմսը (The Times) բացահայտել է լրացուցիչ խախտումներ։ Դիմումնագրերը, որոնք գնահատողները համարել էին վավեր, կնքվել էին՝ «ՄԵՐԺՎԱԾ», մինչդեռ նրանց անհիմն համարված հայցերը կնքվել էին՝ «ՀԱՍՏԱՏՎԱԾ»։ Ջուն Հաուարդը՝ Ատլանտայի արվարձաներից մի կին, 17 տարբեր ապահովագրական վկայականներով դիմել է վճարման համար՝ պնդելով, թե դրանք պատկանել են ցեղասպանությունից առաջ ԱՄՆ գաղթած մի հայ պապիկի հարազատներին։ Գնահատողների համար կասկածելի էր նրա դիմումներից մեկը, որով նա ուզում էր ստանալ Բեդրոս Բոզյան անունով մեկի ապահովագրական գումարը․ «Հայցվորը ներկացրել է շատ տարբեր փաստաթղթեր, սակայն փաստաթղթերից ոչ մեկը ցույց չի տալիս որևէ տեսակի կապ ապահովագրված անձի և հայցվորի միջև»։ Բայցևայնպես, այդ հայցը հաստատվել է վճարման համար, ինչպես և հաստատվել են Հաուարդի և ընտանիքի ուրիշ անդամների 26 այլ հացերը։ Այս ամենով հանդերձ, ընտանիքին շնորհվել է գրեթե 100 հազար դոլար։ Հաուարդը մահացել է 2019 թվականին։ Սկզբում ընտանիքի անդամները համաձայնվել են հարցազրույց տալ, բայց հարցերի ցանկը ստանալուց հետո դադարել են պատասխանել էլեկտրոնային նամակներին։ Գերագոսը և Կաբատեկը ասել են , որ իրենք մեղավոր չեն հայցերի գործընթացում եղած խնդիրների համար։ Նրանք դատավորին ասել են, թե ֆրանսիական հանձնաժողովն ու «իրենց ֆոնդերի ադմինիստրատորն» են պատասխանատու դրա համար։ «Մենք բացարձակապես ոչինչ չունեինք անելու այդ գործընթացի հետ», - ասել է Կաբատեկը 2011 թվականի նիստի ժամանակ։ Այն, ինչն ընդահանուր էր այս խախտումներից շատերի համար, դա Բերջ Բոյաջյանի՝ Բեվերլի Հիլզի մի փաստաբանի մասնակցությունն էր։ Բանկի արձանագրությունները ուսումնասիրելիս հանձնախումբը և Եղիայանը նորից ու նորից տեսել են Բոյաջյանի ստորագրությունը մարդկանց ուղարկված AXA-ի չեկերի ետևում։ Դատական համաձայնության չեկերը 312 հազար դոլար ընդհանուր գումարով հայտնվել էին նրա իրավաբանական ընկերության հաշիվներում, ինչպես ցույց էին տալիս փաստաթղթերը և չեղարկված չեկերը։ Բոյաջյանը կողմնակի մարդ չէր հայոց ցեղասպանության դատավարության գործում։ Նա եղել է Նյու Յորք Լայֆի (New York Life) հայցերի հանձնաժողովում, իրավաբանական գրասենյակ է ունեցել նույն շենքում, որտեղ տեղակայված էր AXA-ի դատական համաձայնության հայցերի գրասենյակը, և ծանոթ էր գնահատողներից մի քանիսի հետ, այդ թվում մեկի զարմուհու և մոտ ընկերների հարազատների հետ։ Բայց նա ոչ մի պաշտոնական դերակատարում չուներ AXA-ի գործում, և այն, թե ինչպես և ինչու է նա մխրճվել հայցի գումարների մեջ, կարող էր վիճաբանության թեմա լինել։ Երդման տակ կատարված հարցաքննության ժամանակ Քարթալյանը՝ դատական համաձայնության ադմինիստրատորը, մարդը, ով պետք է որ անմիջական տեղեկություն ունենար, թե Բոյաջյանն ինչ էր անում, Բոյաջյանին նկարագրել է որպես խորհրդական, ով ոչ մի դերակատարում չուներ հայցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու մեջ։ Նա չի կարողացել բացատրել, թե ինչպես են Բոյաջյանի ձռքն ընկել չեկերը կամ հայցվորների գլխավոր ցուցակը՝ տվյալների գաղտնի մի բազա, որը նույնիսկ Եղիայանը չէր կարողացել ձեռք բերել, ինչի մասին վկայում են երդման տակ տված ցուցմունքը ևԵղիայանի դատարանում տված բացատրությունը։ Ըստ դատական փաստաթղթերի, Բոյաջյանը մակագրել էր Քարթալյանի կնոջն ու զոքանչին գրված 90 հազար դոլարի չեկերը, ինչպես նաև իր լավագույն ընկերներից մեկի, նախկին պետական օրենսդիր Ուոլթեր Քարաբյանի քրոջը գրված 23 հազար 805 դոլարի չեկը։ Սիրիայի բնակիչ Հալեբլյանի դեպքում, ով չէր դիմել դատական համաձայնության գումարն ստանալուն, պարզվել է, որ Բոյաջյանը մանկական ընկեր է եղել, և կես միլիոն դոլարի չեկը հայտնվել է Լոս Անջելեսի մի բանկային հաշվում, որը, ըստ Հալեբլյանի երդման տակ տված ցուցմունքի, Բոյաջյանը բացել էր Հալեբլյանի անունով՝ առանց իր գիտության։ Երբ հարցը բարձրացվել է դատարանի առջև, Բոյաջյանը քրեական գործով դատապաշտպան է վարձել ։ Երբ դատարան է կանչվել՝ երդման տակ ցուցմունք տալու, նա վկայակոչել է 5-րդ լրացման ինքնամեղադրման դեմ իրավունքը և հրաժարվել է փաստաբանների հարցերին պատասխանել։ Ավելի ուշ նա պետական բարին ասել է, որ իր համոզմամբ ինքն իրավունք ուներ դատական համաձայնության ֆոնդերից որոշակի գումար ստանալու, քանի որ ինքը կողմնակի գործարք էր կնքել Գերագոսի և Կաբատեկի հետ՝ օգնելու AXA-ի հայեցերի կոորդինացմանը։ Փոխարենը, նա ասաց, նրանք համաձայնվել են թույլ տալ իրեն բարեգործական գումարի 25% -ը ուղղորդել իր ընտրած բարեգործական նպատակներին։ Իրավապահ մարմիններին հանձնած էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ փաստաբանները քննարկել են գործարքը։ Կաբատեկի իրավաբան գործընկերը ասել է, որ նա երբեք չի համաձայնվել դրան։ Բոյաջյանը պետական բարին ասել է, որ ինքը փոստից որսացել է հայցերի գրասենյակ վերադարձված որոշ չեկեր և դրել է իր իրավաբանական ընկերության հաշվի մեջ, որպեսզի չեկերը «չհնանան» և չդառնան «չկանխիկացվող»։ Անցյալ տարի Թրաուզդեյլ Իսթեյթսին (Trousdale Estates) նայող իր առանձնատանը տված հարցազրույցի ժամանակ Բոյաջյանն ասել է, որ ինքը ոչ մի դրդապատճառ չուներ շորթելու դատական համաձայնությունից։ Ձեռքի շարժումով ցույց տալով իր շքեղ տունն ու լողավազանը՝ նա ասել է․ «Ես աղքատ մարդ չեմ և կարիք չունեմ որևէ մեկից գողանալու 100 հազար կամ 200 հազար դոլար»։ Նա չի կարողացել բացատրություն տալ Սիրիայի չեկերի վերաբերյալ, սակայն ընդունել է մեկ սխալ՝ քաղաքի կենտրոնում աշխատող մի բարձրակարգ ոսկերիչի դատական համաձայնության ֆոնդից 150 հազար դոլար փոխանցելը։ Ինչպես Բոյաջյանն է ասել, ոսկերիչը իր ընկերներից էր, ով միջանկյալ վարկի կարիք ուներ, որպեսզի ադամանդ գներ մի մատանու համար, որն իր հաճախորդներից մեկը՝ Լոս Անջելեսի փաստաբան Թոմ Գիրարդին ուզում էր կնոջը՝ Էրիկային, տալ։ Բոյաջյանն ասել է, որ գումարն ի վերջո վերադարձվել է։ Կաբատեկի իրավաբան գործընկերը Բոյաջյանին է մեղադրել դատական համաձայնության խնդիրներից շատերի համար՝ այդ թվում և բացակա փաստաթղթերի համար, որոնք, նա ասաց․ «Բոյաջյանը հավանաբար վերացրել է ․․․ փորձելով թաքցնել իր խարդախությունը»։ Բոյաջյանը դա հերքել է վրեջերս տված հարցազրույցի ժամանակ ՝ ասելով, թե Կաբատեկը ձգտում էր վերաշարադրել պատմությունը և «բացարձակ սուտ է ասում»։ Բոյաջյանը իր իսկ վարվելակերպը անվանել էր «հիմարություն»։ Նա չի կարողացել հիմնավոր նկարագրել այն դերը, որ ինքը իբրև թե ունեցել է դատական համաձայնության գործում՝ մի պահ նշելով, թե․ «Ես իրոք չգիտեմ, թե որն էր իմ դերը»։ Պարզ է միայն այն, որ նա վաղեմի հարաբերություն է ունեցել խիստ լիբերալ մի բանկիրի հետ։ Ավեդիս «Ավո» Մարքարյանը տասնյակ տարիներ եղել է Բոյաջյանի անձնական բանկիրը մի շարք հաստատություններում և AXA-ի դատական համաձայնության ժամանակ աշխատում էր Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Փասիֆիկ Ուեստերնում (Pacific Western)։ Փասադենայի իր տան մոտ տված հարցազրույցի ժամանակ բանկիրն ասել է, որ Բոյաջյանը չեկերի կապոցներ է բերել իրեն՝ բանկային գործընթացի նպատակով, և, իրենց վաղեմի կապերի պատճառով, ինքը մանրակրկիտ չի ուսումնասիրել դրանք Սանտա Ֆե Սփրինգսի չեկերի գործընթացով զբաղվող հաստատություն ուղարկելուց առաջ։ Մարքարյանը դադարել է աշխատել բանկում նախքան AXA-ին առնչվող խախտումների գործում Փասիֆիկ Ուեստերնի (Pacific Western) դերի ուշադրության կենտրոնում հայտնվելը։ Նա ասաց, որ իրեն ազատել են աշխատանքից այս գործի հետ առնչություն չունեցող պատպատճառներով, սակայն խոստովանեց, որ դա փոխել է իր աշխատելու ձևը։ «Ես ավելի զգույշ եմ», - ասել է նա։ Գերագոսը և Կաբատեկը սկզբում մերժել են հայցերի աուդիտի գաղափարը։ Սակայն, երբ ֆրանսիական հանձնախումբը դիմել է դատավորին, փաստաբաններն ասել են, որ իրենք նույնպես ուզում են բացահայտել խնդիրների իրական պատճառը։ Հաջորդ տարի Գերագոսը դատավորին ասել է, որ Բոյաջյանը պատրաստ է վերադարձնելու գումարի որոշ մասը։ Ի վերջո վերադարձվել է մոտավորապես 700 հազար դոլար։ Բոյաջյանը ասել է, որ մնացած գումարը փոխանցել է օրինական հայցվորներին։ Գլենդելի իր գրասենյակում Եղիայանը հավանություն չի տվել Բոյաջյանի հատուցումներին։ «Հանցագործություն է կատարվել։ Մի՞թե այժմ մենք հույս ունենք մի գործարք կնքել, որը կկոծկի գողությունը», - վրդովված գրել է Եղիայանը իր փաստաբանին էլեկտրոնային նամակով։ Մինչ այդ, մարդը, ով նախաձեռնել էր ամբողջ իրավաբանական աշխատանքը, ինքն էր հայտնվել քննության տակ։ Գերագոսը և Կաբատեկը դատի էին տվել Եղիայանին և նրա կնոջը, ով նույնպես իրավաբան է։ Նրանք մեղադրում էին ամուսիններին ցեղասպանության գործի համաձայնությունից ստացած բարեգործական գումարը «անձամբ թալանելու ամոթալի ծրագրի» մեջ։ Նրանց՝ ցեղասպանության ուսուցման հասարակական կազմակերպությանը հատկացված գրեթե 300 հազար դոլարը վերուղղորդվել էր իրենց աղջկան, իրեն՝ Եղիայանին կամ իրենց իրավաբանական ընկերությանը։ Այդ գումարի մեջ էր մտնում նաև 11հազար դոլարը, որով վճարվել էր իրենց երեխաների իրավաբանական դպրոցի ուսման վարձը։ Եղիայանը և իր կինը այդ դատական գործը համարում էին զուտ վրեժխնդրություն ի պատասխան նրա կողմից խարդախության բացահայտմանը, ինչպես կինը վկայել է իր հետագա ցուցմունքում։ Ամուսինները պաշտպանել են վճարումները՝ ասելով, թե բարեգործությունը կարևոր աշխատանք է կատարել և վճարումները, որոնք հասարակական կազմակերպության խորհուրդը հաստատել է, տեղին էին, քանի որ իրենց ընտանիքը տարիներ շարունակ տքնել է առանց վարձատրության նախքան AXA-ի դատական համաձայնության հետադարձ ուժով փոխհատուցում տալը։ Ավելի ուշ, պետական բարի դատական պաշտոնյաները այդ հայցին որոշ աջակցություն են ցուցաբերել՝ գտնելով ապացույցներ, որ բարեգործությունը ունեցել է «շատ օրինական միջոցառումներ»։ Պետական բարի դատավորների կազմը որոշում է կայացրել, որ «անվիճելի է», որ Եղիայանը գումար է տրամադրել հասարակական կազմակերպությանը, և որ նրա կինն ու երեխաները «զգալի աշխատանք էին կատարել ․․․ և ծախսեր էին ունեցել»։ Եղիայանը վերադարձրել է 31հազար դոլարը, և 2013 թվին դատական հայցը լուծել է։ Նա զգում էր, որ մեղադրանքները արատավորել են իր հեղինակությունը հայ համայնքում։ Եղիայանի այրին՝ Ռիտա Մահդեսյանը, չի պատասխանել մեր մեկնաբանություններ պահանջող հաղորդագրություններին։ Դատական համաձայնության պայմանները սահմանափակում էին, թե Եղիայանը ինչ կարող էր ասել և անել AXA-ի դատական համաձայնությանն առնչվող խնդիրների մասին։ Չնսեմացմնելու մի ծավալուն դրույթ արգելում էր հրապարակային հայտարարությունները Գերագոսի, Կաբատեկի և նրանց աշխատակիցների մասին։ Սակայն Եղիայանը անվեհեր էր։ Գլենդելի իր գրասենյակի մի քանի երիտասարդ օգնականների հետ նա հավաքում է էլեկտրոնային նամակների, բանկի արձանգրությունների և դատական փաստաթղթերի մի դոսյե և պատրաստում է Գերագոսի, Կաբատեկի, Բոյաջյանի և մյուսների դեմ իր բերած մեղադրանքների 20 էջանոց գրավոր փաստաթուղթ, որը վերնագրում է «AXA խարդախություն - ժամանակագրական պատմություն», ինչպես վկայում են իրավապահ մարմիններին հանձնած և Թայմսի (The Times) վերանայած նյութերի պատճեները։ Էլեկտրոնային նամակներից երևում է, որ 2012 թվականից սկսած Եղիայանը բազմակի անգամ մոտեցել է ԱՄՆ դատախազության գրասենյակին և ՀԴԲ-ին։ Այդ երկու գործակալությունների խոսնակներն էլ հրաժարվել են մեկնաբանություն տալ՝ մեջբերելով հետաքննությունները հաստատելու կամ ժխտելու սկզբունքը։ Կաբատեկի և Գերագոսի ներկայացուցիչները նշել են, որ նրանց դեմ քրեական մեղադրանքներ չեն եղել, ոչ էլ նրանց կողմից սխալ արարքներ են բացահայտվել։ Բեն Մայզիլասը՝ Գերագոս և Գերագոս իրավաբանական ընկերության գործընկերը, գործի վերաբերյալ թերթի հարցերը անվանել է «լրիվ զրպարտչական, սխալ, տարօրինակ»։ «Այս շրջանառվող դավադրական տեսությունները բազմաթիվ անգամ մերժվել են պետական բարի թե´ ներքին, և թե´ արտաքին փաստաբանների կողմից, թե´ տեղային, և թե´ պետական իշխանությունների կողմից, ինչպես նաև նախագահող դաշնային դատավորի կողմից», - գրել է Մայզիլասը մի էլէկտրոնային նամակում։ Պարզ չէ, թե արդյոք դաշնային իշխանություններն նույնիսկ հաշվի առել են Եղիայանի պնդումները։ 2013 թվականի մի էլեկտրոնային նամակում Եղիայանը իր փաստաբանին ասել է, որ ՀԴԲ-ն իրեն պատասխանել է հիասթափոցնող լուրով։ Գործակալն ասել է, որ «ոչ մի հետաքննություն չի լինի առաջիկայում», եթե դատավորն ինքն անձամբ պաշտոնապես չուղարկի գործը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ։ Ցեղասպանության դատական գործը 2000 թվականից եղել է դատավոր Սնայդերի վարույթի տակ, և, երբ 2011 թվականին ֆրանսիական հանձնախումբը իր մտահոգություններն է հայտնել նրան, նա ակնհայտորեն վրդովվել է՝ ասելով թե այդ խնդիրները «պետք է շատ ավելի շուտ բերված լինեին իմ ուշդրության ներքո»։ «Թույլ տվեք լինել կոպիտ», -ասել է նա, երբ հանձնաժողովը հայտնել է, թե հնարավոր է, որ մինչև 5 միլիոն դոլարը բացակայում է և, որ դատավորից է կախված դրա պարզաբանումը, - «Ես ունեմ 350 ուրիշ գործեր, և ես չեմ պատրաստվում նախաձեռնել կատարվածի ընդհանուր աուդիտը»։ Դա առնվազն հինգ անգամներից մեկն էր, որ Եղիայանը, ֆրանսիական հանձնախումբը կամ ապահովագրված անձանց ժառանգորդները խնդրել էին Սնայդերին կարգադրել ծայրից ծայր վերաքննել դատական համաձայնությունը։ Նա առարկել է՝ ասելով, որ այդ աուդիտների համար խնդրանքներից որոշները շեղվում են պատշաճ իրավական ընթացակարգից և արտահայտել է այն մտահոգությունը, որ լայնածավալ հետաքննության ծախսը կսպառի հայ ժառանգների և բարեգործությունների համար մնացած գումարը։ Կաբատեկն ու Գերագոսն էին նրան խրախուսել այս տեսակետին։ «Նրանք կուզենային հետ գնալ և նորից կլպել այս սոխը։ Մենք չգիտենք, թե դեռ որքան է շարունակվելու սոխը կլպելը», - Կաբատեկն ասել է նրան 2011 թվականի նիստի ժամանակ, երբ նա վիճաբանում էր հետագա հետաքննության դեմ և դատավորին հորդորում էր «լուծել այս գործընթացը, որպեսզի մենք կարողանանք այնուհետև, դե գիտեք, վերջ դնել այս հայցի գործընթացին»։ Սնայդերը կանաչ ճանապարհ է տվել հետաքննության որոշ ջանքերին՝ հրամայելով բանկերին հանձնել արձանագրությունները և դատական համաձայնության ադմինիստրատորի և այլոց ստորագրությամբ ավանդադրումները։ Մի պահ նա թույլատրել է, որ հաշվապահական մի ընկերություն վերլուծի մոտավորապես 200 հաստատված հայց։ Վերանայումը սահմանափակ էր․ այն չէր ստուգում, արդյոք այդ անձանց ի սկզբանե պետք է որ հաստատած լինեին։ Սակայն այն բացահայտել է զգալի խնդիրներ։ 1․4 միլիոն դոլար ընդհանուր արժեքով չեկեր են գրվել, բայց երբեք չեն կանխիկացվել, մինչդեռ հայցվորների 500 հազար դոլարի չեկերը երբեք չեն գրվել, ինչպես ցույց է տվել հաշվապահի՝ դատարանին ներկայացրած հաշվետվությունը։ Սնայդերը մտածում էր իրավապահ մարմիններին ներգրավելու մասին, բայց նիստերից մեկի ժամանակ նա բացատրել է․ «Ես անլուրջ չեմ վերաբերվում հարցը դատախազություն ուղղորդելուն»։ Նա զգուշավոր էր նաև Բոյաջյանի մասին պետական բարին զեկուցելու հարցում՝ հանրային մի գործակալություն, որը հսկում է իրավաբանության մասնագիտությունը, չնայած ապացույցներ կային, որ նա յուրացրել է հարյուր հազարավոր դոլարներ, ինչպես վկայում են սղագրություններն ու դատական փաստաթղթերը։ Գործակալության պաշտոնյաները պատրաստ էին հետաքննություն սկսել, եթե Սնայդերը պաշտոնապես ուղղորդեր, ինչպես 2013 թվականին գրել են Կաբատեկը, Գերագոսը և Եղիայանը մի համատեղ փաստաթղթում։ Նրանք ասում էին, որ խմբովի իրենք կողմ են, որ դատավորը դա անի։ Սակայն նիստերից մեկի ժամանակ Սնայդերը նշել է, որ ինքը «բավարար տեղեկություն չունի փաստերի մասին, որ ձեզանից որևէ մեկին ասեմ, թե ես պատրաստ եմ որևէ բան անել»։ Երբ մի քանի ամիս հետո այդ հարցը առաջ է եկել, Սնայդերը փաստաբաններին կարգադրել է, որ Բոյաջյանի սխալ վարքագծի վերաբերյալ գրավոր ծանուցում ներկայացնեն իրեն՝ ակնկալելով նրան ուղղորդել պետական բար՝ ըստ դատական փաստաթղթերի և սղագրությունների։ Դատավորը կնքել է փաստաբանների առաջարկությունը, ինչպես վարվել էր գործին առնչվող բազմաթիվ այլ հույժ գաղտնի փաստաթղթերի հետ։ Թայմսի՝ (The Times) արձանագրություններից օգտվելու վերաբերյալ Սնայդերին ներկայացրած խնդրագիրը հաջողություն է ունեցել։ Գերագոսը միակ փաստաբանն էր, որ դեմ էր փաստաթղթերը հանրայնացնելուն։ Նոր բացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Գերագոսը փաստարկել է Բոյաջյանին պետական բար ուղղորդելու դեմ՝ գրելով, որ «այս պահին հետաքննություն թույլ տալը» կարող է խոչընդոտել նրանից գումարը ետ ստանալուն։ Թվում է, թե դատավորը համոզվել է՝ որոշելով, թե «այս պահին ուղղորդություն չպետք է կատարվի»։ Վարույթները ձգձգվում էին, իսկ Բոյաջյանի դեմ AXA-ի դրամի հետ կապված մեղադրանք հարուցելու վերջնաժամկետը մոտենում էր ավարտին։ Մինչև Լոս Անջելեսի շրջանային դատախազությունը 2016 թվականին կհետաքններ ենթադրվող մեղադրանքները, խարդախության և մյուս լուրջ հանցանքների վաղեմության ժամկետը անցել էր, ինչպես գրում է Բոյաջյանի փաստաբանը պետական բարին ներկայացրած փաստաթղթում։ Բոյաջյանը չի վիճարկել քրեական հանցանքին և զանցանքին, որով մեղադրվում էր պետական բարին կեղծ հայց ներկայացնելու համար, և ի վերջո, բանտարկություն չի կրել։ «Մենք կարծում էինք, որ [ապօրինի յուրացման պնդումը] պետք է ուղարկված լիներ ԱՄՆ դատախազություն հետաքննության համար», - մտաբերել է Լի Բոյդը՝ Փեփերդայնի իրավաբանական դպրոցի նախկին պրոֆեսորը, ով ֆրանսիական հանձնախմբի փաստաբանն էր; «Հենց որ դատավորն ասաց՝ ոչ, ամեն ինչ ավարտված էր։ Ես ստիպված էի դա ընդունել»։ Քանի որ Կաբատեկը և Գերագոսը ջանում էին վերջնականապես ավարտել դատական համաձայնության գործընթացը, 2014 թվականի գարնանը նրանք ֆրանսիական հանձնախմբից պահանջել են ստորագրել մի փաստաթուղթ, որը թույլ չէր տա, որ հանձնախումբը երբևէ դատի տար փաստաբաններին։ Հանձնախմբի անդամները հրաժարվել են ստորագրել, ինչը, ինչպես երեևում է սղագրությունից, առաջացրել է Գերագոսի վրդովմունքը։ «Դատական համաձայնության հանձնախումբը, ինչպես շարունակ արել է այս ամբողջ ընթացքում, պատճառել է նույնիսկ ավելի շատ խնդիրներ, և այս պահին գրեթե այնպիսի իրավիճակ է, երբ պոչն է թափահարում շանը», - բողոքում է Գերագոսը դատավորին։ Որպես նրանց հրաժարման հետևանք, նա առաջարկում էր, որ դատավորը կրճատի նախատեսված 30 հազար դոլարի փոխհատուցումը իրենց ճամփորդության, իրավաբանական և վարչական ծախսերի համար։ Սնայդերը նրանց հատկացրել է 3 հազար դոլար՝ նշելով, որ «փորձում էր խուսափել բողոքարկումներից և ամփոփել ամեն ինչ»։ Միևնույն ժամանակ դատավորը փաստաբաններին շնորհել է լրացուցիչ մեկ միլիոն դոլար իրավաբանական վճարների և ծախսերի համար, որոնք, ըստ նրա նկարագրության, հետևանք էին հավելյալ աշխատանքի, որ տարվել էր «դատական համաձայնության սխալ ուղղորդված ֆոնդերի պատշաճ հաշվարկումը և փոխհատուցումը» ապահովելու նպատակով։ Միայն Գերագոսի ընկերությունը ստացել է 450 հազար դոլար։ 2016 թվականին Սնայդերը պաշտոնապես փակել է գործը։ Երկու տարի հետո Կաբատեկը նրան պարգև է շնորհում՝ հայկական բարի ընկերության անունից։ «Յուրաքանչյուր դատավոր պետք է դասեր սովորի հարգարժան Քրիստինա Սնայդերից։ Նա համբերատար է բոլորի հետ, բայց և կառավարում է իր դատարանը, և ծայրից ծայր գիտի օրենքը», - ասել է Կաբատեկը 2018 թվականի հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ։ Ծափահարություններից հետո, Սնայդերն իր վարույթում եղած ցեղասպանությանն առնչվող դատավարությունը անվանել է «ուշագրավ փորձառություն»։ Ոչ մի համայնք ավելի ոգևորված չի եղել AXA –ի դատական համաձայնությամբ, որքան Ֆրանսիայում ապրող մոտավորապես 600 հազար էթնիկ հայերը։ Ինչպես վկայում են հարցազրույցներն ու հրապարակված տեսակետները, համաձայնագրի ստորագրումից հետո Փարիզ կատարած հաղթական ճամփորդության ժամանակ Գերագոսը, Եղիայանը և Կաբատեկը ֆրանսահայ բարեգործական կազմակերպություններին ասել են, որ կստանան առնվազն 3 միլիոն դոլար ըստ համաձայնագրի։ «Ես իրոք կարծել եմ, թե նրանք հերոսներ են»,- ասել է լրագրող և ֆրանկո-հայկական քաղաքացիական խմբերի կոնսորցիումի առաջնորդ Արա Թորանյանը ։ Լոս Անջելեսի փաստաբանները ասել էին ոչ շահութաբեր կազմակերպություններին ծրագրեր կազմել, թե ինչպես են նրանք ծախսելու այդ անսպասելի գումարը, և ի վերջո ստացել էին ավելի քան 100 ֆունտ կշռով գրավոր դիմումներ՝ մտաբերում է ֆրանսիական հանձնախմբի անդամ Շնորհոկյանը։ Լոս Անջելեսի փաստաբանների տված խոստումները համապատասխանում էին դատական համաձայնության պայմանագրի պայմաններին։ Այն հատկապես նշում էր , որ դատական համաձայնության բարեգործությունների բաժինը՝ նախնական 3 միլիոն դոլարը գումարած ժառանգներին փոխհատուցուլեուց հետո մնացած գումարը, կուղարկվի Ֆրանսիայում «հայ համայնքի շահերը առաջ մղելու նպատակով» ստեղծված հիմնադրամին։ AXA-ը գրելու էր այս նոր բարեգործական կազմակերպության կանոնակարգը, իսկ Լոս Անջելեսի փաստաբանները նշանակելու էին վերահսկիչ հանձնաժողով գումարը բաշխելու համար։ Բայց ֆրանսիական հիմնադրամը այդպես էլ չի ստեղծվել։ Փոխարենը Լոս Անջելեսի փաստաբանները իրենց հայեցողությամբ ընտրել են բարեգործությունները, որոնք ստանալու են հիմնադրամի համար նախատեսված ֆոնդերը, ինչպես երևում է դատական արձանագրություններից և փաստաբանների՝ միմյանց գրած էլեկտրոնային նամակներից, որոնք հանձնվել են իշխանություններին։ Դատական համաձայնության պայմանագիր մեջ ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Ինչ որ ժամանակ երեք փաստաբանները դատական մի փաստաթղթում խոստովանել են, որ շեղվում են համաձայնության պայմաններից՝ բացատրելով, թե «դժվարություն» և «խառնաշփոթություն» կա ֆրանսիական ոչ շահութաբեր կազմակերպությունը ստեղծելու գործում, ինչը «չափազանց թանկացնում» է դրան հետամուտ լինելը։ Բայց նրանք շատ արագ հետ են վերցրել այդ փաստաթուղթը և հարցին այլևս հրապարակայնորեն չեն անդրադարձել։ Կաբատեկի իրավաբան գործընկերը՝ Կառնիկյանը, պնդել է, որ հետ վերցված միջնորդությունը «հստակորեն տեղեկացրել է» դատավորին փաստաբանների՝ դատական համաձայնության պայմանագրից շեղվելու որոշման մասին, և դատավորը «որևէ խնդիր չի ունեցել այս հրապարակայնորեն ներկայացված ծրագրի հետ», քանի որ նա չի առարկել։ Նա ավելացրել է․ «Ոչ դատարանը, ոչ AXA-ը, ոչ հանրությունը, ոչ որևէ կազմակերպություն և ոչ էլ ուչիշ մեկը երբևէ չի վիճարկել այս լուծումը»։ Ավելի քան 1 միլիոն դոլարը հասել է Ֆրանսիայում հիմնված բարեգործական կազմակերպություններին, այդ թվում հարյուր հազարավոր դոլարներ՝ նշանավոր ոչ շահութաբեր կազմակերպություններին, ինչպիսիք են օրինակ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Փարիզի մասնաճյուղը կամ ՀԲԸՄ-ն, ինչպես նաև ավելի փոքր դրամաշնորհներ՝ մշակութային խմբերին և դպրոցներին։ Ֆրանսիահայ համայնքի հետ կապ չունեցող կազմակերպությունները նույնպես վճարումներ են ստացել: Կաբատեկը 25 հազար դոլար է ողղորդել Լոս Անջելես շրջանի Նեյբըհուդ Լիգալ Սերվիսիզ (Neighborhood Legal Services - Թաղամասի իրավական ծառայություններ) կազմակերպությանը՝ ոչ շահութաբեր մի կազմակերպություն, որի խորհրդի անդամ է եղել ինքը՝ ըստ 2010 թվականի հաշվապահական գլխավոր մատյանի, որը հետագայում հանձնվել է իշխանություններին: Այս նվերը բացակայում էր փաստաբանների՝ դատավորին ներկայացրած բարեգործական նվիրատվությունների ցուցակներից։ Կաբատեկի գործընկեր Կառնիկյանը հաստատել է, որ նվիրատվությունը կատարել է առանց դատավորին տեղեկացնելու և ասել է, որ դատական համաձայնագրի պայմանները չէին պահանջում զեկուցում ներկայացնել։ Այդ պայմանները նախատեսում էին ողջ գումարը ուղարկել ֆրանսիական հիմնադրամին՝ բաշխման նպատակով։ Կառնիկյանն ասել է, որ Նեյբըհուդ Լիգալ Սերվիսիզ կազմակերպության կողմից սպասարկվողների թվում է «ցածր եկամուտ ունեցող հայ համայնքը»: AXA-ի ֆոնդերի մեկ այլ գլխավոր ստացողն էր Լոյոլայի իրավաբանական դպրոցը՝ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող մի հաստատություն, որը քիչ կապեր ունի Ֆրանսիայի հետ, սակայն սերտ կապեր ունի գործում ներգրավված փաստաբանների հետ: Գերագոսը և Կաբատեկը այդ դպրոցի շրջանավարտներն էին, ովքեր հաճախ էին հայտնվում համալսարանական միջոցառումներին, և որոնց իրավաբանական ընկերությունները ուսանողներին վարձում էին որպես գործավարներ, իսկ շրջանավարտներին՝ որպես աշխատակիցներ: Կաբատեկը տարիներ շարունակ ծառայել է որպես իրավաբանական դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ և այդ հաստատության մայր համալսարանի՝ Լոյոլա Մերիմաունթի հոգաբարձուներից է: Գերագոսի և Եղիայանի երեխաներն էլ են իրավաբանական կրթություն ստացել այնտեղ։ Իրավաբանական դպրոցը հայտնել է, որ ստացել է մոտ 1․4 միլիոն դոլար New York Life-ի և AXA-ի դատական համաձայնություններից՝ ավելի շատ, քան որևէ այլ հաստատություն: Սակայն, դատավորին ներկայացրած ցուցակներում փաստաբանները նշել էին Լոյոլայի նվիրատվության 400 հազար դոլարը։ Նվիրատվության գումարները հոսել են դեպի դպրոց ինը տարվա ժամանակահատվածում ընդհատումներով՝ ընդ որում ստացած նվազագույն գումարի չափը եղել է 10 հազար 634դոլար 68 սենթ, իսկ ամենամեծը՝ 350 հազար դոլար։ Մի դեպքում 350 հազար դոլարի նվիրատվությունը, որը դատարանի փաստաթղթերում երևում է որպես հայտնի հայ բարեգործական միությանը՝ ՀԲԸՄ-ին հատկացված գումար, հայտնվել է Լոյոլայում։ Կաբատեկի իրավաբան գործընկերը ասել է, որ ՀԲԸՄ-ն «անկախ որոշում է կայացրել» «ֆոնդերը ստանալուն պես» գումարը նիրաբերել Լոյոլային։ Ավելի ուշ իրավապահ մարմիններին հանձնված էլեկտրոնային նամակներից երևում է, որ փաստաբանները նախօրոք որոշել էին, որ գումարը, որի մասին դատավորին ասել էին, թե նախատեսված է ՀԲԸՄ-ի համար, շուտափույթ կփոխանցվեր դպրոցին։ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը Թայմսին (The Times) ասել է, որ ֆոնդերն ուղարկվել են Լոյոլային փաստաբանների «հրահանգով»: Բարեգործական կազմակերպությունը «չի իմացել, թե ինչպես է այս վճարումը ներկայացվել դատարանին», - թերթին ասել է ֆինանսների տնօրեն Մարկ Գիթլենը՝ հավելելով․ «Մենք մտահոգված չէինք, քանի որ կարծում էինք, որ այս նվիրատվությունը արժանի գործի կծառայի»: Այդ գործը Լոյոլայում հայտնի է դարձել, որպես իրավունքի և ցեղասպանության ուսումնասիրման կենտրոն, սակայն դրա տնօրենն ասել է, որ դա սկսվել է փոքր հավակնություններով։ Քրեական իրավունքի պրոֆեսոր Սթենլի Գոլդմանը, ով դասավանդել է թե՛ Գերագոսին, թե՛ Կաբատեկին, ասել է, որ տարիներ շարունակ փորձել է համեստ գումար հավաքել հոլոքոստի, ցեղասպանության և իրավունքի դասընթացի համար: Երբ նա այդ միտքն արտահայտել է Կաբատեկի մոտ 2002 թվականին, փաստաբանը պատասխանել է, որ հնարավոր է, որ ինքը կարողանա կազմակերպել բարեգործական հատկացում «մինչև 50 հազար դոլարի չափով, որը մնացել է» ցեղասպանության ակնկալվող դատական համաձանությունից: Գոլդմանը ասել է, որ ինքը զարմացել է, երբ այդ գումարի բազմապատիկի չափով վճարումները շարունակվել են գալ: Ավելի քան մեկ տասնամյակ անց Գոլդմանը դեռևս այդ գումարն է հանում կենտրոնը աշխատացնելու համար: Այն օժանդակում է նոր շրջանավարտներին, ովքեր աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, և աշխատեցնում է իրավաբանական կլինիկա, որտեղ ուսանողներն օգնում են միջազգային իրավունքի գործերի վերաբերյալ հակիրճ շարադրանքներ (amicus briefs) ուրվագծել՝ որպես անկողմնակալ կամավոր խորհրդականներ։ Կաբատեկի իրավաբան գործընկեր Կառնիկյանը պնդել է, որ Լոյոլային և Ֆրանսիայի հետ կապ չունեցող ոչ շահութաբեր այլ կազմակերպություներին արված նվիրատվությունները թույլատրելի էր AXA-ի գումարի որոշակի «պատառի» (“tranche”) համար: Թայմսը (The Times) չի կարողացել նման դրույթ գտնել պայմանագրում, իսկ Կառնիկյանը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել պահանջին։ Թե ինչ է կատարվել այլ բարեգործական ֆոնդերի հետ, մնում է անհասկանալի։ Թայմսը (The Times) չի կարողացել բացատրություն գտնել ավելի քան 750 հազար դոլարի վերաբերյալ, որի մասին փաստաբանները դատավորին ասել էին, թե գնացել է կրոնական հատուկ կազմակերպություններին։ Այդ գումարի մեջ էր մտնում 100 հազար դոլարը, որը, ինչպես փաստաբանները դատավորին ասել էին, կիսվում էր հայ կաթոլիկ և հայ բողոքական եկեղեցիների միջև։ Երկու եկեղեցիների պաշտոնյաներն էլ Թայմսին (The Times) ասել են, որ իրենք նման նվիրատվության արձանագրություն չունեն։ Կաբատեկի իրավաբան գործընկերը հաստատել է, որ «այդ գումարը երբեք դուրս չի եկել հաշիվներից» և ասել է, որ այն «հետագայում բաշխվել է այլ բարեգործական կազմակերպություններին»։ Եղել է նաև 450 հազար դոլարի նվիրատվություն Հայ Առաքելական Եկեղեցու արտերկրյա մի օբյեկտի, որը Գերագոսը նշել է 2010 թվականին դատարան ներկայացրած փաստաթղթում։.

Closing a complaint against Kabateck in 2014, a state bar official informed one alleged victim, “suspicion is not a basis for investigation.” People who complained about Geragos told The Times that they were not provided with any explanation for the decision not to bring charges against him.

Representatives for Geragos and Kabateck have previously told The Times they did nothing wrong, that they were not responsible for approving or denying claims and that others, including those prosecuted by the bar, were to blame for the fraud in the case.

The Times reporting prompted politicians in Sacramento and Washington, D.C., in April to call for an investigation into the handling of settlement funds. Their interest triggered worry inside the state bar, which depends on Sacramento lawmakers to approve the annual fee bill that sets most of its budget, according to emails obtained through public records law.

“I am sure [an Assembly staff attorney] will want to know what we are doing/did do specifically re the allegations against Geragos and Kabatek (sic),” state bar Executive Director Leah Wilson wrote to the agency’s legislative director in April. “Am concerned it wasn’t/isn’t much!”

“Good call. I’m sure she won’t be the only one asking,” replied legislative director Donna Hershkowitz.

A subsequent legislative analysis for a bill that sets the annual fees paid by California attorneys noted the allegations and said of the state bar’s decision not to charge Geragos and Kabateck: “Some lawyers connected with the case, but not the most influential, were disciplined.” The fee bill for the state bar’s 2023 budget passed anyway in a vote this summer.

Though more than 15 years have passed since the settlement, there is no statute of limitation for investigations the state bar initiates itself.

Estimates of the number of Armenians who perished vary widely, with historians offering a range of about 700,000 to 1.2 million.

Samuel Shnorhokian, a French business executive who was part of a court-appointed board for the settlement, was one of those who has long complained about the mishandling and misappropriation of funds due to both descendants and the Armenian community. He said he saw no difference between those attorneys previously accused of misconduct by the state bar and Geragos and Kabateck.

“I put them as the same level of personal responsibility,” Shnorhokian told The Times in a recent interview.

Though the state bar rarely publicizes investigations, the genocide probe is the second time it has done so this year. In March, the agency’s top prosecutor disclosed an inquiry into whether John Eastman, a former Chapman University law professor, broke ethics rules in advising Donald Trump in his efforts to overturn the 2020 presidential election.

No disciplinary charges have been filed against Eastman, and the present status of that inquiry is unclear.


Advertisement